Source text in English |
Winning entries could not be determined in this language pair.There were 3 entries submitted in this pair during the submission phase. Not enough votes were submitted by peers for a winning entry to be determined.Competition in this pair is now closed. |
Սկիզբը Տարիներ առաջ, աչքս չթարթած, Պատանի էի, տղամարդ դարձա: Աշխարհը տեսա շուրջս ծվարած, Եվ ահա այսպես ես մեծ կյանք մտա: Այդպես մշակն իր ձիերի կողքին, Հենց նոր նվաճած բլրի կատարին, Ցածում թողնելով հովիտն ակոսող գետի առափնյա հողերը բերրի, քրտնամած կանգնել, նայում է սարին, որ պիտի հերկի, Իրեն վիճակված բաժինն առավել դժվարին Դարձնող ամուլ ժայռերին: Երկնքում կախված, Շանթ ու որոտին: Եվ իրեն խրոխտ ասպարեզ կանչած Մթին գագաթին: -Դե, թե հանդուգն ես այդքան ու արի, Վարիր գագաթն այդ լերկ ու ամայի: | Entry #29197 — Discuss
|
Սկիզբ Տարիներ առաջ, անհոգ մի մանուկ՝ Դարձա հասուն մարդ մեկ ակնթարթում, Հանկարծ հասկացա, որ մտա նոր կյանք, Աշխարհը փռվեց աչքերիս առաջ․․․ Տեսա մի մաճկալ իր ձիերի մոտ Կանգնած է հոգնած, քրտնած ճակատով, Ետևում թողած գետահովիտներ, վարել էր դաշտեր ստորոտնում փռված․ ու հայացքն հառած հեռու սարերին, որ պիտի վարեր, մտահոգ էր շատ․․․ չէ որ ժայռերը անգութ, անբերրի կբթացնեին խոփը գութանի, Որոտն էր օդում թնդյունի պատրաստ, և մի սև գագաթ լերկ ու անվեհեր, կարծես սպասման մեջ, ասում էր նրան։ -Թե կհանդգնի, թող նա վար անի։ | Entry #30011 — Discuss
|
Սկիզբը Տարիներ առաջ ակնթարթ տևաց, Եվ ես տղայից տղամարդ դարձա, Ակամայից կյանքս սկսվեց։ Եվ իմ առջև աշխարհն երևաց, Այսպես հողագործն իր ձիերով կանգնած Քրտնում է առաջին բլրի լանջին` Լքելով գետի ափերը, Որ կորել են հովտում ստորին։ Եվ տեսնում է լեռան լանջը, որ պիտի վարի, Եվ ամուլ ժայռը, որ իր բախտը մեղմի, Ամպրոպն էլ իր հերթին կախվել է օդում, Եվ մերկ սև գագաթն է գլխավերևում, Սպասում են; - Դե թո՜ղ վարի, թե կհանդգնի։ | Entry #30398 — Discuss
|